Ռուսաստանը պատրաստ է նպաստել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Մենք ցանկանում ենք, որ Բաքուն և Երևանը հնարավորինս շուտ ստորագրեն համաձայնագիրը և անհրաժեշտության դեպքում կարող ենք ցանկացած աջակցություն ցուցաբերել այս գործընթացին»,- ընդգծել է Կրեմլի ներկայացուցիչը։               
 

Ազգային արժանապատվությունը՝ նոր վերելքի գլխավոր հենման կետ

Ազգային արժանապատվությունը՝ նոր վերելքի գլխավոր հենման կետ
13.01.2025 | 14:02

Մեզանում շատացել են անհատները, ովքեր, իրենք իրենց բոլորից վեր դասելով, լծվել են հայ մարդուն, ամբողջ հայ ժողովրդին պախարակելու և նսեմացնելու անպատիվ գործին։ Սրանք անդադար փորձում են բարոյազրկել և հուսալքել հայությանը, վարակել նրան ինքնատյացությամբ՝ ըստ էության, կրկնելով ու տարածելով հայերի մասին թշնամու ստապատիր թեզերը։

Սնկի պես աճած հայատյաց գրառումները, ելույթներն ու բացականչությունները փուչ ու սնանկ են բոլոր առումներով։

Մերժե՛ք օտար գործակալների, կեղծ հայրենասերների և դատարկաբանների քայքայիչ քարոզը, որն իրականում կազմում է հակահայկական գլոբալ ծրագրի մի մասը։ Պահպանեք ու պաշտպանեք ազգային արժանապատվությունը որպես ապագա նոր վերելքի համար հենման գլխավոր կետ։

Արմեն Այվազյան

Դիտվել է՝ 3241

Մեկնաբանություններ